Դեկտեմբեր 04, 2018 17:45 Asia/Tehran
  • Զարիֆ.«Նավթի վաճառքն Իրան-Եվրոպա ֆինանսական կանալի առանցքն է»

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Նավթի վաճառքն Իրան-ԵՄ ֆինանսական կանալի առանցքն է համարվում»:

Պարզաբանելով Ռոյտերսի հայտարարությունը այն մասին, որ նավթի վաճառքը դուրս է գալիս Իրանի ու Եվրոպայի ֆինանսական մեխանիզմից, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի արտահանումների մեծ  մասը նավթն է: Նա ասել է.«Ժողովրդին հուսահատեցնելու համար քարոզչական մի շարք քայլեր են տարվում»:

Իրանի ԱԳ նախարարը հավաստել է.«Եվրոպացիները համոզված են, որ ՀԳՀԾ-ի գործադրումը անհրաժեշտ է իրենց անվտանգության համար, ուստի նրանք իրենց անվտանգության ապահովման ու ՀԳՀԾ-ի գործադրման համար պետք է գին վճարեն»:

ՀԳՀԾ-ի թեմայով «4+1» խմբի անդամ երկրների հետ բանակցելու կապակցությամբ ԱԳ նախարար Զարիֆը հավելել է.«Եվրպացիները որոշ ջանքեր գործադրեցին, սակայն նրանք ուզում են առանց որևէ ծախս կատարելու օգտվել ՀԳՀԾ-ի ընձեռած շահերից, ինչը հնարավոր չէ»:

Հակազդելով Մայք Պոմպեոյի կողմից Իրանի հրթիռային փորձարկումների վերաբերյալ Թուիթերում կատարած գրառմանը, Իրանի արտաքին գորատեսչության ղեկավարն ասել է.«ԱՄՆ-ն անարգելով ԱԽ-ի բանաձևը և հակառակ միջազգային հանձնառությունների, դուրս է եկել ՀԳՀԾ-ից, սակայն մյուսներին պատժում է միջուկային համաձայնությանը հավատարիմ մնալու համար»:

Ընդգծելով որ ՀԳՀԾ-ով Իրանի հրթիռային փորձարկումները չեն սահմանափակվել, Զարիֆն ասել է.«ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում հատուկ շեշտված են միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռները, սակայն դրանք նույնպես ոչ թե արգելվել, այլև Իրանից պահանջվել է այդ տեսակի հրթիռներ չօգտագործել»:

Պիտակ