Դեկտեմբեր 05, 2018 15:42 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի պաշտպանունակության հարցը բանակցության առաջկա չէ

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իսլամական հանրապետությունը միշտ էլ կարևորել է իր հրթիռային կարողությունների բարձրացումը: Նա ասել է, որ Իրանի պաշտպանական կարողությունները բանակցությունների առարկա չեն կարող դառնալ:

Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ այն երկրները, որոնք Իրանի պաշտպանության կարողությունների մասին մեկնաբանություններ են անում, նույնն են, ինչ միլիարդավոր դոլարներ զենք են վաճառել Արևմտյան Ասիայի որոշ երկրներին և ապակայունացրել են տարածաշրջանը:

Զարիֆի խոսքերով, Իրանի պաշտպանական քաղաքականությունը կանխարգելիչ բնույթ ունի: Նա հայտարարել է. «Ոչ մի երկիր չի կարող Իրանի անկախ  և ինքնուրույն ժողովրդից պահանջել հրաժարվել իր սեփական պաշտպանական միջոցներից»:

Իրանի ԱԳՆ ղեկավարն անդրադառնալով վերջերս ԱՄՆ-ի կողմից Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ հայտարարություններին, ասել է.«Ամերիկացիները բազմիցս հայտարարել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը չի արգելում Իրանի հրթիռային ծրագիրը»:

ՀԳՀԾ-ի վերաբերյալ Եվրամիության ընդունած նոր որոշման մասին Զարիֆն ասել է.-.«Վերջնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել և մոտ ապագայում Իրանի և Եվրամիության միջև կահաստատվի ֆինանսական հատուկ նշանակության մեխանիզմը՝ SPV-ն»:

Իրանի արտգործնախարարը նշել է, որ եվրոպացիները ցանկանում են այս փուլը գաղտնի պահել, որպեսզի հասնեն արդյունքի, քանի  որ երբ ամերիկացիները  տեղեկանում են նոր զարգացումների մասին, փորձում են դադարեցնել այն:

Պիտակ