Դեկտեմբեր 06, 2018 11:40 Asia/Tehran
  • Զանգանե.«Հաշվի առնելով հակաիրանական շարջափակումները, Իրանը պետք է բացառվի ՕՊԵԿ-ի նավթի արդադրման նվազեցման քաղաքականություններից»

ԻԻՀ-ի նավթի նախարարն ասել է.«Նավթի շուկայի կայունացման հարացում Իրանը շարունակ աջակցել է ՕՊԵԿ-ին, սակայն մինչ այն պահը, որ շրջափակումների է ենթարկված, արտադրության հետ կապված ոչ մի համաձայնության մաս չի կազմելու»:

ՕՊԵԿ-ի 175-րդ նստաշրջանին մասակցելու համար, Իրանի նավթի նախարար Բիժա Նամդար Զանգանեն մեկնել է Վիեննա: Չորեքշաբթի օրը Վիեննայում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Զանգանեն հավելել է.«Բազում առաջարկներ են շրջանառվում կապված նավթի արտադրության ծավալների նվազեցման հետ, սակայն Իրանը պետք է բացառվի այդ կարգի որոշումներից»:

Յուրաքանչուր բարել նավթի հարմար գինը համարելով 60-70 դոլարը, Իրանի նավթի նախարարը հստակեցրել է.«Իրանի նավթի արտադրության ու արտահանման ծավալների ու նաև այն խնդիրների մասին, որ Իրանի վրա ճնշումները խստացնելու հարցում կնպաստեն ԱՄՆ-ի քայլերին, ոչ մի խոսք չեմ ասելու»:

ԱՄՆ-ի կողմից ՕՊԵԿ-ի անդամակցության հայտ ներկայացվելու մասին Զանգանեն նշել է.«ՕՊԵԿ-ը անկախ կազմակերպություն է: Այն ԱՄՆ-ի էներգետիկային նախարարության բաժին չէ, որ Վաշինգտոնից հրահանգներ ստանա»:

Հինգշաբթի օրը Վիեննայում անցկացվում է ՕՊԵԿ-ի 175-րդ նստաշրջանը:

Պիտակ