Դեկտեմբեր 26, 2018 16:56 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը կարևորում են  ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական ոլորտներում համագործակցության շարունակումը

Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի կոորդինատորի և Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, չորեքշաբթի օրը Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի  կոորդինատորի տեղակալ, գեներալ Ալի Ֆադավիի և Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Իգոր Օսիպովի հանդիպումը:

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել անվտանգության, արդյունաբերության ,հետազոտության ու կրթության ոլորտներում համագործակցություններն ընդլայնելու շուրջ:

Գեներալ Ֆադավին և Օսիպովն ընդգծել են սպառնալիքներին ու վերտարածաշրջանային ուժերի սադրիչ քաղաքականություններին դիմակայելու և  տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու  անհրաժեշտությունը:

Իգոր Օսիպովը Թեհրանում հանդիպել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերիի , Բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադիի և Իրանի պաշտպանության ու  Զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ Ղասեմ Թաղիզադեի հետ:

Պիտակ