Հունվար 18, 2019 18:00 Asia/Tehran
  • Իրանը շահեց Բանգլադեշի միջազգային կինոփառատոնի երկու մրցանակները

Իրանի կինոն շահեց Բանգլադեշի միջազգային 17-րդ կինոփառատոնի երկու մրցանակները:

ԻՌՆԱ-ի ուրբաթ  օրը կատարած հաղորդման համաձայն, ուրբաթ օրը Դաքայում Բանգլադեշի ազգային թանգարանում տեղի ունեցած Բանգլադեշի միջազգային 17-րդ կինոփառատոնի փակման հանդիսության ժամանակ, «Ասիայի կինո»-ի բաժնում լավագույն կինոռեժիսորի մրցանակը հանձնվեց իրանական «Դրեսաժ» ֆիլմին, իսկ «Վերադարձ» իրանական ֆիլմը շահեց «Խոհական ֆիլմեր»-ի բաժնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը:

Իրանական «Դրեսաժ» ֆիլմը մասնակցել է միջազգային 20 հեղինակավոր կինոփառատոների և արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնի ժյուրիի գնահատականին և «Ֆաջր» համաշխարհային կինոփառատոնի «Առաջին լավագույն ֆիլմ» անվանակարգի «Սիմորղ» մրցանակին։

Բանգլադեշի միջազգային 17-րդ կինոփառատոնի «Ասիայի կինո», «Մանկապատանեկան կինո», «Կարճամետրաժ ֆիլմեր», «Խոհական ֆիլմեր» և «Կին կինոռեժիոսներ» բաժիններում իրանական կինոն մասնակցել էր 26 գեղարվեստական ու կարճամետրաժ ֆիլմերով:

Բեռլինի միջազգային 17-րդ կինոփառատոնը հունվարի 10-ից 18-ն անցակցվեց Դաքայում:

Պիտակ