Նոյեմբեր 19, 2021 18:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Իրանը վճռական է ընդլայնել հարաբերությունները Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների հետ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը «ԱԻՕՐԱ» նախարարների խորհրդի նիստում ասել է. «Իրանը գիտակցում է Հնդկական օվկիանոսի տարածաշրջանային համագործակցության միության (IORA) հսկայական ներուժը և հաստատակամ է ընդլայնել իր հարաբերությունները, այս միության հետ»։

Հնդկական օվկիանոսի տարածաշրջանային համագործակցության միության նախարարների խորհրդի 22-րդ նիստում, որն անցկացվել է վիրտուալ ձևաչափով և Բանգլադեշի հյուրընկալությամբ, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ասել է.IORA-ում ավելի քան երկու տասնամյակ գործունեության և համագործակցության ընթացքում դրսևորվել է միության տնտեսական համագործակցության ներուժը»։

Իրանի արտգործնախարարն ասել է. «Պատժամիջոցների վերացումը և Իրանի իրավունքների պաշտպանությունը, դրա տնտեսական և հումանիտար հետևանքները, անկասկած կհանգեցնեն Իրանի Իսլամական Հանրապետության ուժեղ և արդյունավետ ներկայությանը տարածաշրջանային համագործակցություններում, ներառյալ IORA-ում»: 

Այս միությունը հիմնված է համագործակցության ընդլայնման ու արագացման և կառավարության ներկայացուցիչների, գործարարների և համալսարանների հավաքման վրա և հիմնված է բազմակողմանիության և չմիջամտելու սկզբունքի վրա։ Կայուն զարգացումը, տնտեսական համագործակցությունը և անդամ երկրների միջև գիտական ​​և առևտրային համագործակցության զարգացման խոչընդոտների վերացումը IORA-ի հիմնական նպատակներից են։

Իրանի աշխարհագրական և առևտրային դիրքը՝ որպես Օմանի ծովի և Պարսից ծոցի միջոցով Արևմուտքի և Արևելքի առևտրի միջև կապող օղակ, Իրանին դարձրել է IORA-ի կարևոր անդամ: Իրականում Իրանը հանդիսանում է այս միության ազդեցիկ անդամը ծովային հաղորդակցության ամրապնդման, տարածաշրջանային ու համաշխարհային այլ շուկաների հետ երկաթուղային ու ճանապարհային կապեր հաստատելու մեծ ներուժի շնորհիվ։

Օմանի ծովի ափին գտնվող Չաբահարի ազատ գոտին և նրա միացումը Հնդկական օվկիանոսին, ներկայացնում է Իրանի առանցքային դերը ծովային և ցամաքային ուղիներում, որը կարող է ապահով և կարճ ճանապարհ ապահովել IORA-ի անդամների համար Հնդկական օվկիանոսի և Պարսից ծոցի,  Արևմտյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի ու  Եվրոպայի միջև: Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով և այլ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելով՝ Միացյալ Նահանգները միշտ փորձել է կանխել որևէ լուրջ քայլ՝ ուղղված Իրանի տնտեսական կարողությունների զարգացմանը և ցամաքային ու ծովային ուղիներում նրա առանցքային դերը: Սակայն Չաբահարը Աֆղանստանի և Կենտրոնական Ասիայի կենտրոն դարձնելու Հնդկաստանի ցանկությունը ցույց է տալիս, որ Իրանի դիրքորոշումն անհերքելի չէ:

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայիշքանկարը ասել է.«Իրանի Չաբահար նավահանգիստը Կենտրոնական Ասիայի երկրներին ապահովում է անվտանգ, հուսալի և անսահմանափակ ելք դեպի ծով, և դրա արդյունավետ դերն ապացուցված է»։

IORA-ն կարող է ընդլայնել համագործակցությունը կայուն զարգացման նպատակով, քանի որ Ասիան դառնում է համաշխարհային տնտեսության կենտրոնը:  Հնդկական օվկիանոսը Եվրոպայի և Ասիայի միջև ծովային առևտրի հիմնական տարանցիկ կետն է,  իսկ Հնդկական օվկիանոսը աշխարհի ամենակարևոր ծովային ուղիներից մեկն է, որտեղով տարեկան անցնում է ծովային նավթի համաշխարհային առևտրի ավելի քան 80 տոկոսը և մոտ 100,000 առևտրային նավ: IORA -ն կարող է արդյունավետ դեր խաղալ տարածաշրջանային մերձեցման գործում՝ նպատակ ունենալով տնտեսական զարգացումը և Հնդկական օվկիանոսի ափին խաղաղության ու անվտանգության հաստատումը:

 

 

 

 

 

 

Պիտակ