Նոյեմբեր 18, 2021 12:55 Asia/Tehran
  • Ամիր Աբդուլլահյան. Պատժամիջոցների վերացումը կհանգեցնի տարածաշրջանային համագործակցության մեջ Իրանի ներկայության ուժեղացմանը

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Պատժամիջոցների վերացումը և Իրանի իրավունքների պաշտպանությունը, ի լրումն տնտեսական և հումանիտար դրական հետևանքների, անկասկած կհանգեցնի Իսլամական Հանրապետության ավելի ուժեղ և արդյունավետ ներկայությանը տարածաշրջանային համագործակցության ներառյալ «Այուրա»-ի մեջ»:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հինգշաբթի օրը Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների միության (Այուրա) նախարարների խորհրդի 22-րդ նիստում, որը հյուրընկալվել էր Բանգլադեշում տեսակապի ձևաչափով, գոհունակություն է հայտնել հանդիպմանը մասնակցելու համար: Նա հավելել է.«Ավելի քան երկու տասնամյակ գործունեությունը և համագործակցությունը «Այուրա»-ի տեսքով, ցույց է տվել միության ներուժը՝ տնտեսական համագործակցության ոլորտում»։

Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը գիտակցում է տարածաշրջանային համագործակցության մեծ ներուժը և հաստատակամ է ընդլայնել իր հարաբերությունները Հնդկական օվկիանոսի ափամերձ երկրների հետ»։

 

Պիտակ