Հունիս 15, 2022 09:02 Asia/Tehran
  • Իրանի Չաբահար նավահանգիստը տարածաշրջանի գործարարների  համար համաշխարհային շուկաներ մուտք գործելու ամենաապահով ճանապարհն է

Իրանի Չաբահար ազատ գոտու էկոնոմիկայի և ներդրումների հարցով պատասխանատուն ասել է. «Չաբահար նավահանգիստը գործարարների համար տարածաշրջանային և համաշխարհային շուկաներ մուտք գործելու ամենաէժան և անվտանգ ճանապարհն է»:

Երեքշաբթի օրը, Բանգլադեշի դեսպանատան առևտրային խորհրդական Ջուլիա Մոինի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով տարածաշրջանի երկրների առևտրային հարաբերություններում հյուսիս-հարավ, արևելք և արևմուտք միջանցքների տարանցիկ երթուղու վրա գտնվող Չաբահարի ռազմավարական նշանակությանը, Մոհամմադ Հեդային ասել է. «Անսահմանափակ ներդրումային հնարավորությունը, արտասահմանյան ընկերությունների գործունեությունից կապիտալի և շահույթի 100%-ը փոխանցելու հնարավորությունը, արտադրական միավորների կողմից շահագործվող մեքենաների և հումքի մաքսատուրքից ազատումը, Չաբահարի ներդրումային առավելություններից են»:

Բանգլադեշի դեսպանատան առևտրային խորհրդական  Ջուլիա Մոին, անդրադառնալով հագուստի արտադրության ոլորտում  իր երկրի հնարավորոթյուններին, նշել է. «Բանգլադեշը էժան հագուստ արտահանող աշխարհում երկրորդ երկիրն է»:

Նա խնդրել է ներդրումների վերաբերյալ տեղեկատվություն և հնարավորություններ տրամադրել բանգլադեշցի գործարարներին և ներդրողներին, որպեսզի նրանք ավելի հեշտ որոշում կայացնեն  կատարել իրանական շուկայում ներդրումներ կատարելու վերաբերյալ:

Պիտակ