Փետրվար 13, 2019 06:48 Asia/Tehran
  • Իրանի ժողովուրդը հաղթահարելու է թշնամու գործադրած ճնշումները. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «ԻԻՀ-ն որ որևէ երկրի դեմ կռիվ չունի, ու պաշտպանելու է իրեն»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը Թեհրանում ԻԻՀ 40-ամյա արտաքին քաղաքականության քննարկմանը նվիրված նիստում, ասել է. «ԻԻՀ-ի գիրկը բաց է միջազգային կապերի համար: Իրանը որևէ երկրի համար սպառնալիք չի համարվում, իսկ իրանցիները, որպես համակարգի հզորության ու անվտանգության հիմնասյուն, չեզոքացնելու են թշնամու գործադրած ճնշումները»:

«Իրանն իր անվտանգության համար ոչ միայն արտաքին աջակցության կարիք  չունի, այլև չնայած արտաքին ճնշման գոյությանը, հիմնվելով ներքին կարողությունների վրա, հասել է զարգացման ու առաջադիմության»,-հավելել է  Զարիֆը:

Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խառազին այս նիստում ասել է. «Չնայած 40 տարի շարունակվող պատժամիջոցներին ու թշնամությանն Իրանը տարածաշրջանի ու աշխարհի ամեակայուն ու անկախ երկիրն է, քանի որ չի ենթարկվում որևէ  մեկի հրահանգին և որևէ մեկը չի կարող իր ցանկությունները թելադրել Իրանին»:

«Այսօր ԱՄՆ-ն բռնատուրք է պահանջում Չինաստանի ու Ռուսաստանի նման երկրներից ու նույնիսկ Եվրոպայից: Նույն վերաբերմունքը ցուցաբերում է նաև Արաբիայի հանդեպ: Վաշինգտոնն Արաբիային աջակցություն ցուցաբերելու դիմաց այդ երկրից տուրք է պահանջում և Սաուդական ռեժիմն էլ նրան ենթարկվելուց բացի այլ ելք չունի»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախկին նախարարը:

Պիտակ