Փետրվար 17, 2019 17:32 Asia/Tehran
  • Զարիֆը քննադատել է Մարդու իրավունքների հարցով Արևմուտքի երկստանդարտ քաղաքականությունները

ԻԻՀ արտգործնախարարը քննադատել է Մարդու իրավունքների հարցով Արևմուտքի երկստանդարտ քաղաքականությունները:

Կիրակի օրը, Մյունխենի անվտանգության համագումարի շրջանակում, պատասխանելով լրագրողների հարցումներին, հակադարձելով Իրանի դեմ հրթիռային շրջափակումների մասին Ֆրանսիայի սպառնալիքին, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Իրանի դեմ ութամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում, Իրաքը ֆրանսիական կործանիչներով, Գերմանիայի քիմիական զենքերով, բրիտանական տանկերով և ամերիկյան Ավաքսներով հարձակվում էր Իրանի դեմ, սակայն ոչ մի երկիր պաշտպանական ոչ մի սարք չտրամադրեց Իրանին»:

Քննադատելով տարածաշրջանի երկրներին Արևմուտքի սպառազինական մեծ վաճառքը, Զարիֆն ասել է.«Այն պայմաններում, երբ ոչ մի երկիր Իրանին ռազմական մի ինքնաթիռ անգամ չի վաճառում, ինչպես կարելի է պաշտպանվել»:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ թիվ 2231 բանաձևի մասին, ԻԻՀ արտգործնախարարն ասել է.«Այդ բանաձևն առնչվում է միջուկային զենքեր կրելու կարողությամբ օժտված հրթիռներին և ԻԻՀ ոչ մի միջուկային զենք չունի:

 

Պիտակ