Փետրվար 24, 2019 18:11 Asia/Tehran
  • Վենեսուելայի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Զարիֆի հետ

Վենեսուելայի ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Դարիո Մոլինան այսօր հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, հանդիպման ժամանակ, կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ  ու միջազգային հարցերի և աշխարհի երկրներում, ներառյալ` Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտությունների վերաբերյալ:

Խուան Գույադոն, 2019 թվականի հունվարի 23-ին, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների բացահայտ աջակցությամբ, իրեն հռչակեց Վենեսուելայի նախագահ: Մի քայլ, որը Վենեսուելայի կառավարությունն ու ժողովուրդը որակեցին որպես հեղաշրջում՝ այդ երկրի ժողովրդի ընտրյալ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Շատ երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը, և Չինաստանը, դատապարտելով Վենեսուելայում ԱՄՆ-ի ու նրա հովանավորների վերաբերմունքը, ընդգծել են այդ երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը: 

Պիտակ