Մարտ 04, 2019 15:57 Asia/Tehran
  • Ղասեմի. Իրանը թույլ չի տալիս ուրիշներին միջամտել իր ներքին եւ արտաքին հարցերում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պայմաններ ընդունող երկիր չէ և ուրիշներին թույլ չի տալիս միջամտել իր ներքին և արտաքին հարցերին:

Բահրամ Ղասեմին շաբաթական մամլո ասուլիսի ընթացքում հավելել է, որ Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի կողմից ջանքեր են գործադրվում՝ Իրանի տարածաշրջանային ազդեցության դեմ, սակայն այդ ազդեցությունը ժողովրդական բնույթ ունի և չի առնչվում կառավարությանը:  

Ղասեմին ասել է, որ Իրանի տարածաշրջանային հոգևոր ազդեցությունը մի բան չէ, որը կարող է կրճատվել կամ ավելանալ  մի երկու երկրների ցանկությամբ: Նա հավելել է. «Իրանը  կշարունակի իր ինքնիշխան տարածաշրջանային և միջազգային քաղաքականությունը»:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը Սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանի  վերջերս Պակիստան կատարած այցի և Իրանի հետ այդ երկրի հարաբերությունների վերաբերյալ ասել է,  որ Թեհրանի և Իսլամաբադի հարաբերություններն ունեն վաղեմի անցյալ և երկու հարևանները լավ հարաբերություններ ունեն: 

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը Հնդկաստանի ու Պակիստանի միջև առաջացած լարվածության ու այդ կոնֆլիկտում Իրանի դիրքորոշման վերաբերյալ ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հայտարարել է, որ Հնդկաստանի եև Պակիստանի միջեւ լարվածությունը երկու երկրների շահերի դեմ է եւ կողմերին կոչ է արել է իրենց տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով»:

Լիբանանի «Հեզբոլլահի» շարժումը Բրիտանիայի կառավարության կողմից ահաբեկչական խմբերի ցուցակում ընդգրկելու  վերաբերյալ Ղասեմին ասել է.«Դա սխալ քայլ է, Հոզբոլլահը Լիբանանի ինքնիշխանության և խորհրդարանի կարևոր մասն է,  որը վերջին տարիներին  դիմակայել է ահաբեկչական խմբերին և կանխել է ահաբեկիչներին տարածվել այլ տարածքներ, այդ թվում՝  Եվրոպա»:

 

Պիտակ