Ապրիլ 20, 2019 11:53 Asia/Tehran
  • Զարիֆ. Ահաբեկիչները եւ նրանց կողմնակիցները վախենում են մուսուլման երկրների բարեկամությունից

Իրանի արտաքին գործերի նախարարը, դատապարտելով Պակիստանում հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումն ընդգծել է, որ ահաբեկիչները, ծայրահեղականները և նրանց աջակիցները վախենում են մուսուլման երկրների բարեկամությունից:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Twitter- ում կարևորելով ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի եւ Իսլամաբադի համագործակցությունը, գրել է. «Իրանը մշտապես կանգնած է Պակիստանի ժողովրդի կողքին»:

Հինգշաբթի օրը, Պակիստանի Բալուչեսթան նահանգի Գովադեր շրջանում, ահաբեկիչներն ավտոբուսում սպանել են 14 մարդու:

Պաղեստիանի Բալուչեսթան նահանգի Բրաս խումբը, որը բաղկացած է երեք անօրինական խմբավորումներից, մի հաղորդագրությամբ ընդունել է այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:

Պակիստանի զորայինների համազգեստով  զինված անձինք, կանգնեցրել են ուղեւորատար ավտոբուսը և 14 հոգու վրա կրակ բացելով, սպանել են նրանց:

Ըստ տեղական աղբյուրների, զոհերի թվում են նաև նավատորմի 10 եւ օդային ուժերի մեկ աշխատակիցներ:

Պիտակ