Ապրիլ 21, 2019 17:46 Asia/Tehran
  • Զարիֆն արձագանքել է Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյուններին.«Ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է»

Դատապարտելով Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները, Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ցավակցություն է հայտնել այդ երկրի կառավարությանը, ժողովրդին և զոհերի ընտանիքներին:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել է.«Ահաբեկչությունը համաշխարհային վտանգ է, որը կրոն չունի, հետևաբար ողջ աշխարհը պետք է դատապարտի այն ու դրա դեմ պայքար մղի»:

Կիրակի օրը, Շրի Լանկայի մի քանի քաղաքներում ուժգին պայթյուններ են որոտացել: 

Պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի խոշորագույն քաղաք Կոլոմբոյի երեք հյուրանոցներում: Կոլոմբոյում ևս  մեկ պայթյուն է տեղի ունեցել Սուրբ Անտոնիա եկեղեցում, որտեղ զբոսաշրջիկները հաճախ են այցելում: Երկու այլ եկեղեցիները, որոնք տուժել են պայթյունների հետևանքով, գտնվում են Կոլոմբոյի հյուսիսային Նեգոմբո, և արևելյան Բաթիքալոա քաղաքներում:

Պայթյունների հետևանքով զոհվել է 170 և վիրավորվել ավելի քան 400 մարդ:

Շրի Լանկայում ահաբեկչական հարձակումները տեղի են ունեցել Սուրբ Զատկի տոնակատարության ժամանակ:Դեռևս ոչ մի անձ կամ խումբ իր վրա չի վերցրել այդ ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը:

Շրի Լանկայի վարչապետ  Ռանիլ Վիկրամասնիգհեն ՄԱԿ-ի Ավնտանգության խորհրդին կոչ է արել արտահերթ նիստ անցկացնել այդ կապակցությամբ:  

Պիտակ