Ապրիլ 29, 2019 08:20 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփի կառավարությունն ԱՄՆ-ին անվստահելի է դարձրել

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Դոնալդ Թրամփի քայլերը պարունակում են այն ուղերձը, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել»:

Ֆաքս Նյուզին տված հարցազրույցում, պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ գործադրվող տնտեսական ճնշումների վերաբերյալ հարցին, Զարիֆը նշել է. «ԱՄՆ-ի նպատակն է, որքան հնարավոր է ավելի մեծ ճնշում գործադրել Իրանի բնակչության վրա, նույնիսկ ջրհեղեղի պայմաններում, որը տեղի ունեցավ երկրի մեծ թվով շրջաններում: Այդ ժամանակ, ԱՄՆ-ն արտասահմանում բնակվող իրանցիներին թույլ չտվեց դրամական օգնություն ուղարկել Իրանի ջրհեղեղից տուժած բնակիչների համար»:

Անդրադառնալով Իրանի հրթիռային ծրագրին, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Իրանի արտադրած հրթիռների նպատակն է արբանյակ տեղադրել տիեզերքում: Այդ հրթիռները չունեն միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն»:

Պատասխանելով Իրաքում մոտ 600 ամերիկացի զինծառայողների զոհվելու վերաբերյալ հարցին, Զարիֆը նշել է . «Իրանի Պահապանների կորպուսը որևէ ամերիկացի զինծառայողի երբեք չի սպանել»:

«Պահապանների կորպուսի նպատակն ահաբեկչության դեմ պայքարն է: Երեկ Իրաքում հարգանքի տուրք է մատուցվել 300 պահակազորայինների, ովքեր իրաքցիների կողքին պայքարել են ԻԼԻՊ-ի դեմ և նահատակվել». հավելել է նա:

 

 

 

 

Պիտակ