Ապրիլ 29, 2019 09:22 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը պատժամիջոցները հաղթահարելու մեծ փորձ ունի

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ թեև պատժամիջոցների հաղթահարումն լի է բազմաթիվ դժվարություններով, սակայն Իրանն այս ճանապարհին մեծ փորձ է ձեռք բերել:

Կիրակի օրը, Ռոյտերզին տված հարցազրույցում, Զարիֆը հավելել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման պայմաններում, միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալն Իրանի ընտրություններից մեկն է»:

Նշելով, որ Իրանն ունի պատժամիջոցները հաղթահարելու դոկտրինա, Զարիֆը հավելել է. «Այս հարցում գուցե որևէ այլ երկիր չունի այն փորձառության կարիքը, որն ունի Իրանը: Հույսով եմ, որ այս փորձի և ժողովրդի աջակցության շնորհիվ, հնարավոր կլինի թուլացնել մարդկանց վրա պատժամիջոցների բացասական ազդեցությունը»:

Իրանի ԱԳ նախարարը, ԱՄՆ-ի հետ բանակցության վերաբերյալ ասել է. «Սկզբում այդ բանակցությունները հասան արդյունքի: Սակայն հետո, ամերիկացիները ցույց տվեցին, որ բանակցություններում իրենց չի կարելի վստահել»:

Զարիֆը հավելել է. «Իրանի ժողովուրդը պատժամիջոցների դեմ կարող է պայքարել նավթային եկամտից կախվածությունը նվազեցնելու, ոչ նավթային եկամուտների ծավալը մեծացնելու, ներքին արտադրության զարգացման և ոչ նավթային ապրանքների արտահանման ծավալի աճի միջոցով»:

 

Պիտակ