Մայիս 07, 2019 18:56 Asia/Tehran
  • Զարիֆ.«Քանի դեռ ԵՄ-ը հավատարիմ է ՀԳՀԾ-ին Իրանն էլ հավատարիմ կմնա այդ համաձայնությանը»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Քանի դեռ ԵՄ-ը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, Իրանն էլ հավատարիմ կմնա այդ համաձայնությանը»:

ՌԴ-ի սպուտնիկ գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարֆիը հայտնել է ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցությամբ INSTAX ֆինասական համակարգի նման այլ համակարգի ստեղծման մասին: 

Զարիֆն ասել է.«Երոպայի INSTAX համակարգի իրանական տարբերակը «ՍԱԹՄԱ» անունով մի ընկերություն է և Իրանը այս մեխանիզմի ստեղծման մասին իրազեկել է ԵՄ-ին»:

Իրանի դեմ ռազմատանչության մասին Զարիֆն ասել է.«Իրանի դեմ պատերազամ շղթայազերծելու համար գործադրվող ցանկացած ջանք, այդ քայլի հեղինակների համար ինքնասպանության նշանակություն ունի»:

Միևնուն ժամանակ Զարիֆը շեշտել է.«Իրանը ոչ մի երկրի դեմ պատերազմելու մտադրություն չունի, սակայն եթե ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր առճակատման քայլ անի, մենք պաշտպանելու ենք մեր շահերը»: 

Պիտակ