Մայիս 23, 2019 12:16 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը ահաբեկչությունից չի տարբերվում»

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է.«Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմը գործնականում ոչ մի տարբերություն չունի ահաբեկչության հետ»:

CNN-ին տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ տնտեսական պատերազմ է մղում: Տնտեսական պատերազմ նշանակում է ժողովրդին թիրախ դարձնել այսինքն թիրախ դարձնել սովորական քաղաքացիներին ու նրանց զրկել կյանքի անհրաժեշտություններից: Այս քայլը հավասար է ահաբեկչության հետ»:

Պատասխանելով այն հարցին, որ Իրանը Միջին արևելքում վտանգո՞ւմ է ԱՄՆ-ի շահերը Զարիֆը պատասխանել է.«Արևմտյան Ասիան մեր տարածաշրջանն է: ԱՄՆ-ն եկել է այս տարածաշրջան և Իրանի շուրը ռազմաբազաներ է ստեղծել: Իրանի ոչ մի խմբի չի կառավարում: Նա ճիշտ ընտրություններ է կատարում: Սակայն ամերիկացիները բազմիցս սխալ ընտրություններ են կատարել»: 

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Տարածաշրջանում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունները բազմաթիվ թշնամիներ է ստեղծել այդ երկրի համար»:

Պիտակ