Հունիս 12, 2019 18:42 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իրանցիները կդիմակայեն ԱՄՆ-ի ճնշումներին»

Նշելով, որ ամերիկացիները պատժամիջոցներով փորձում են ճնշել Իրանին, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծել է.«Իրանցիները կդիմակայեն ԱՄՆ-ի ճնշումներին»:

Սերբիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժարկո Օբրադովիչի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշումներին, Ալի Լարիջանին հավելել է.«ԱՄՆ-ի տիրակալության տակ գտնվող երկրները լավ ճակատագիր չեն ունեցել  և հետագայում մեծ գին են վճարել»:

Նշելով, որ Սերբիայի անկախատենչական ոգին գնահատելի է, Լարիջանին հավելել է.«Տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում Սերբիայի պահպանողական մոտեցումը բխում է ամերիկացիների շահերից, քանզի եթե բարեկամ երկրների միջև խոր կապեր լինեն, ամերիկացիներն այլևս չեն կարող ճնշմել այդ  երկրներին»:

Ժարկո Օբրադովիչը ևս ասել է.«Իրանը և Սերբիան կարող են տարբեր ընկերություններ հիմնադրելով ընդլայնել իրենց տնտեսական հարաբերությունները բոլոր ոլորտներում»:

«Ամերիկացիները 1999 թվականին մոտ 80 օր գիշեր-ցերեկ ռմբակոծեցին Սերբիան և այդ քայլը մեծ վնաս պատճառեց Սերբիային»,ասել է Ժարկո Օբրադովիչը հավելելով՝ Սերբիան չի ցանկանում անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությանը՝ ՆԱՏՕ-ին:

Պիտակ