Հունիս 13, 2019 18:15 Asia/Tehran
  • Զարիֆ.«ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի խախտումը հանդիսանում է տարածաշրջանում տիրող լարվածության  աղբյուրը»

Իրանի ԱԳ նախարարն ասել է.« ԱՄՆ-ի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը հանդիսանում է տարածաշրջանում տիրող լարվածության աղբյուրը»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն թուիթերյան իր էջում գրել է.«Տարածաշրջանում տիրող լարվածությունների պատճառն ԱՄՆ-ի կողմից Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ՝ միջուկային համաձայնագրի խախտումն է և Իրանի ժողովրդին տնտեսական պատերազմի պարտադրումը»:

Արձագանքելով Օման ծովում Ճապոնիայի հետ կապված երկու նավթատար նավերի պայթյունի միջադեպին, Զարիֆը կասկածելի է համարել միջադեպը:Նա  ընդգծել է տարածաշրջանային դիսկուրսի վերաբերյալ  Իրանի առաջարկը:

Լրատվամիջոցներն այսօր առավոտյան հաղորդել են Օման ծովում անմշակ նավթ փոխադրող երկու խոշոր նավթատար նավերի վրա իրականացված հարձակման մասին: Այդ նավերը հրդեհվել են: Այնուհետև պայթյուններ են տեղի ունեցել նավերի վրա: 

Հաղորդումների համաձայն Իրանը փրկել է երկու նավթային լցանավերի անձնակազմին:

Պիտակ