Հուլիս 01, 2019 11:50 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է, որ համագործակցելու է ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթ արտահանող երկրների հետ

Իրանի նավթի նախարարն ասել է.«Իրանը հովանավորում է ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթ արտահանող երկրների հետ համագործակցությունը, սակայն ՕՊԵԿ-ում առանց ներքին միասնության, անիմաստ է կազմակերպության անդամ և ոչ-անդամ պետությունների համագործակցության նախագիծը»:

Երկուշաբթի օրը, նախքան Վիեննա ժամանելը, Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգյանեն ասել է.«ՕՊԵԿ-ի անդամների մեծ մասn Իրանի բարեկամներն են, սակայն այն պայմաններում, երբ թշնամություն չենք արել ոչ մի երկրի հետ, ՕՊԵԿ-ի մի քանի անդամներ թշնամանք են տածում Իրանի մեծ ժողովրդի հանդեպ»:

Նշելով, որ ՕՊԵԿ-ն ավելի լավ է նախ փոխըմբռնում առաջացնի իր անդամների միջև, Զանգյանեն ասել է.«Ավելի լավ է, Իրանի որոշ հարևաններ թշնամության փոխարեն, բարեկամության ձեռք սեղմեն Իրանի հետ, հակառակ դեպքում, և առանց ՕՊԵԿ-ում ներքին միասնության, ցանկացած խոսակցություն սին է լինելու»:

Նավթ արտահանող երկրների կազմակերպությaն` ՕՊԵԿ-ի 176-րդ նիստն այսօր մեկնարկել է  Վիեննայում այդ կազմակերպության մշտական կենտրոնակայանում:

Պիտակ