Հուլիս 18, 2019 09:01 Asia/Tehran
  •  Զարիֆ. Իրանը չի բանակցում ահաբեկիչների հետ

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրանցի դիվանագետների նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակություններն ահաբեկչություն են և Իրանը չի բանակցում ահաբեկիչների հետ:

Չորքեշաբթի օրը, Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում, Զարիֆն ասել է. «ԱՄՆ-ն մտել է Իրանի հետ տնտեսական պատերազմի մեջ»:

Նշելով, որ ԱՄՆ-ի տնտեսական պատերազմի թիրախում հայտնվել են ոչ թե իրանցի քաղաքական գործիչները կամ ռազմական պաշտոնյաները, այլ սովորական ժողովուրդը, Զարիֆը հավելել է. «Այս քայլն ահաբեկրչություն է, քանի որ ահաբեկչությոնը թիրախավորում է մարդկանց, որպեսզի առաջ տանի իր քաղաքականությունը»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մարդու իրավուքն տեսակետից, ահաբեկչությունը նշանակում է ահաբեկելու միջոցով որևէ երկրի քաղաքականությունը պարտադրել մեկ այլ երկրի, կամ այդ երկրի քաղաքացիներին ստիպել փոխել իրենց քաղաքկանությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնադլ Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման ու սպառնալիքի քաղաքականություն կիրառելով, փորձում է Իրանին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Իրանն առավելագույն դիմադրության քաղաքականությամբ, պարտության է  մատնել ԱՄՆ-ի այս քաղաքականությունը:

 

 

Պիտակ