Օգոստոս 01, 2019 09:43 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պատժամիջոց է կիրառել ԻԻՀ ԱԳ նախարարի նկատմամբ

ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը, շարունակելով այդ երկրի պատժամիջոցների քաղաքականությունը, ԻԻՀ ԱԳ նախարարի անունը ներառել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:

Հինգշաբթի օրը, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտի ղեկավարը, Մուհամմադ Ջավադ Զարիֆի անունը ներառել է պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում:

Հատկանշական է, որ հուլիսի 4-ին New York Times- ին տված հարցազրույցում, պատասխանելով իր նկատմամբ պատժամիջոց ահմանելու հավանականության վերաբերյալ հարցին, Զարիֆն ասել էր. «Ես որևէ խնդիր չունեմ իմ նկատմամբ սահմանվելիք պատժամիջոցների հետ»:

Զարիֆը հայտարարել էր, որ ինքը և իր ընտանիքի անդամներն արտասահմանում անշարժ գույք կամ բանկային հաշիվ չունեն և Իրանն իր ամբողջ կյանքն է ու միակ պարտավորությունը:

Նա հավելել էր, որ իր նկատմամբ պատժամիջոցի սահմանման միակ պատճառն իր գործունեությունն է և ազդեցությունը:

Ավելի վաղ, հակադարձելով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին, Զարիֆն ասել էր. «Պատժամիջոցներից ԱՄՆ-ի կախվածությունն անկառավարելի է  դարձել»:

 

 

Պիտակ