Օգոստոս 01, 2019 17:10 Asia/Tehran
  • Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի  և ԻՀՊԿ-ի հաղորդագրությունն` ի պաշտպանություն Զարիֆի

Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը և Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել ի պաշտպանություն Իրանի ԱԳ նախարարի:

Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում զավեշտալի  է որակել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի անունը պատժամիջոցների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի անօրինական քայլը:

«Իրանի իսլամական հանրապետությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրության ու գերտերության ժամանակաշրջանի ավարտն ազդարարելով, նվաստացուցիչ ձախողումներ է պարտադրել այդ երկրին ու նրա տարածաշրջանային ու արտատարածաշրջանային հետևորդներին». ասված է հաղորդագրության մեջ:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը ևս դատապարտելով ԱՄՆ-ի քայլը, հայտարարել է.«ԱՄՆ-ն  Իրանի ԱԳ նախարարի անունը ներառել է իր պատժամիջոցների ցուցակում՝ ԻԻՀ նկատմամբ ավելի մեծ ճնշում գործադրելու և աշխարհում ու տարածաշրջանում իր իրարահաջորդ ձախողումները հատուցելու համար»:

Նշելով, որ ԱՄՆ-ի արկածախնդիր քայլերը պարտությունից բացի այլ արդյունք չեն ունենալու, Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հստակեցրել է.«Հորմոզի նեղուցում և Պարսից ծոցում ծովային կոալիցիա կազմելու կապակցությամբ, եվրոպական ու միջինարևելյան երկրների անհամաձայնությունը զայրացրել է Միացյալ Նահանգներին»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն  Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին ներառել է այն անձանց ցուցակում, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները:

Պիտակ