Օգոստոս 04, 2019 17:51 Asia/Tehran
  • Իրանի կառավարության խոսնակ.«Զարիֆի դեմ պատժամիջոցները, հարձակում Իրանի ժողովրդի ու պետական կառույցների դեմ»

Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Իրանի արտգործնախարարի դեմ սահմանված պատժամիջոցներին, Իրանի կառավարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ի կողմից Զարիֆին պատժամիջոցների ենթարկելը հարձակում է Իրանի ժողովրդի ու պետական կառույցների դեմ»:

Կիրակի օրը, Թեհրանում կայացած մամլո ասուլիսում, Ալի Ռաբիին ասել է.«ԱՄՆ-ի այդ քայլը ոչ միայն հակասում է դիվանագիտական բոլոր ընթացքներին, այլև աննախադեպ պրադարձություն է աշխարհի դիվանագիտական պատմության ընթացքում»:

Անդրադառնալով Զարիֆի նկատմամբ երկրի զինվորական ու քաղաքացիական պաշտոնատարների ցուցաբերած հովանավորություններին, Ռաբիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի այս քայլն ավելի է մեծացրել իրանցիների միասնությունը և միջազգային հասարակությունը հակադարձել է այդ քայլին:

Նշելով, որ իսլամական հանրապետությունը երբեք չի մեկուսացվելու, Իրանի կառավարության խոսնակն ասել է.«Շատ երկրներ չեն հետևել Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակումներին, ինչը վկայում է աշխարհում ԱՄՆ-ի մեկուսացած լինելու մասին»:

Նշելով, որ Սպիտակ Տունը սնամեջ է, Ռաբիին ասել է.«Իրանն ամերիկացիների ընտրական հարցերի գերին չի դառնա»:

Ընդառաջելով հարևանների հետ համագործակցությունը, Իրանի կառավարության խոսնակը նշել է, որ ԻԻՀ համար Սաուդյան ու ԱՄԷ-ը տարբեր են ԱՄՆ-ից:

Պիտակ