Օգոստոս 27, 2019 11:54 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը պաշտպանելու է իր շահերը

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Իրանը պատերազմի չի ձգտում, սակայն կապաշտպանի իր շահերը»:

Süddeutsche Zeitung օրաթերթին տված հարցազրուցյում, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, Զարիֆն ասել է. «ՄԱԳԱՏԷ-ի 15 զեկույցների համաձայն, Իրանը կատարել է համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները, հակառակ մյուս անդամների»:

Նա հավելել է. «ՀԳՀԾ-ի համաձայն, միջազգային հանրությունը և մասնավորապես համաձայնության անդամ երկրները, պարտավոր են ստեղծել պայմաններ, որպեսզի այլ երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունները վերադառնա բնականոն վիճակի»:

ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադառնալով Թեհրանի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի կրճատմանն ասել է. «Եթե Իրանի հում նավթի արտահանման ծավալները վերականգնվեն, Իրանը կշարունակի կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները»:

 

 

Պիտակ