Սեպտեմբեր 01, 2019 09:09 Asia/Tehran
  •  Իրանի դատական համակարգի ղեկավար. Ահաբեկչության հովանավորների իրական դեմքերը պետք է բացահայռտվեն աշխարհի համար

Իրանի դատական իշխանության ղեկավարը նշել է. «Բռնատերերի ու նրանց կողմից հովանավորվող ահաբեկչական կազմակերպությունների իրական դեմքը պետք է բացահայտվի աշխարհի համար»:

Իրանի դատական իշխանության ղեկավար Սեյեդ Էբրահիմ Ռեիսին, ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքների հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ ասել է. «Որոշ արևմտյան երկրներ, որոնք հայտարարում են, թե պայքարում են մարդու իրավունքների համար և ահաբեկչության դեմ, այսօր իրենք են վերածվել ահաբեկիչների»:

Ռեիսին հավելել է. «Բոլորի համար պետք է բացահայտվի, թե ինչպես է Ալե Սաուդի ռեժիմն իր փողերով հովանավորում տարածաշրջանի ահաբեկիչներին»:

Նշելով, որ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում գործում են երկակի ստանդարտներ, Ռեիսին հավելել է. «Միջազգային կառույցներում մարդու իրավունքների պատշպանության հավակնորդների ներկայությունը, թույլ չի տալիս պատասխանատվության կանչել ահաբեկիչներին, սակայն անհրաժեշտ է կազմել նրանց իրականացրած ոճրագործությունների վերաբերյալ ապացույցներ պարունակող փաստաթղթեր»:

1979թ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, ԱՄՆ-ի ու Իսրայելի հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ մոնաֆեղների գործողություններին, զոհ են գնացել 17 հազար իրանցիներ:

 

Պիտակ