Հոկտեմբեր 15, 2019 16:02 Asia/Tehran
  • Ընդգծվել է Իրանի ու Սերբիայի միջև հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել ընդլայնել համագործակցությունն Իրանի և Սերբիայի միջև, հատկապես տնտեսական ոլորտում:

Երեքշաբթի օրը, ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած Համախարհային միջխորհրդարանական միության 141-րդ համաժողովի շրջանակներում այդ երկրի վարչապետ Անա Բռնաբիկի հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ընդգծել է երկու երկրների միջև տարբեր, այդ թվում զբոսաշրջության, գիտության ու տնտեսության ոլորտներում հարաբերությունները զարգացնելու և երկկողմ հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունը:

Լարիջանին նաև դատապարտել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավարությունների նկատմամբ Եվրոպայի անգործությունը, նշելով. «ԱՄՆ-ը տարբեր հարցերի ժամանակ դիմում է ռբնության լեզվին, իսկ Եվրամիությունը որևէ քայլ չի արել ՀԳՀԾ-ն պահպանելու  ուղղությամբ»:

Հանդիպման ժամանակ, Սերբիայի վարչապետը նույնպես ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ բարձր գնահատելով Իրանի կայունությունն ու դիմակայությունն ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ:

Ալի Լարիջանին կիրակի օրը մեկնել է Բելգրադ՝ մասնակցելու Համաշխարհային միջխորհդարանական միության 141-րդ համաժողովին: Միությանն անդամակցում են 178 երկրների խորհրդարաններ և 12 տարածաշրջանային խորհրդարանական միություններ:

 

Պիտակ