Հունվար 03, 2020 09:27 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարար. Սուլեյմանիի նահատակությունն ավելի կամրացնի դիմադրության դիրքերը

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած հարձակման հետևանքով Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունն ավելի կամրապնդի տարածաշրջանում ու աշխարհում դիմադրության ծառի արմատները:

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանին, նահատակվեց  ուրբաթ օրը Բաղդադի իրաքյան օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի  ահաբեկչական ուժերի կողմից իրականացված օդային հարձակման արդյունքում:

Այսօր առավոտյան, Մուհամամդ Ջավադ Զարիֆը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումը, նշելով. «ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի կողմից հերոս և ահաբեկչության ու ծայրահեղության դեմ պայքարի առաջամարտիկ գեներալ Սուլայմանիի սպանությունն անկասկած ավելի կամրացնի տարածաշրջանում ու աշխարհում դիմադրության ծառի արմատները»:

Զարիֆը հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կօգտագործի իր քաղաքական, իրավական և միջազգային բոլոր հնարավորությունները` Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումները գործադրելու և այս հանցագործության համար ԱՄՆ-ի հանցավոր և ահաբեկչական ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար»:

ԻԻՀ ԱԳ նախարարն  իր թվիթերյան էջում գրել է. «Վաշինգտոնը պատասխանատու է իր  արկածախնդրության հետևանքների համար»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի կողմից ԻԼԻՊ-, Ալ Նուսրայի ճակատի ու Ալ Ղաիդայի դեմ պայքարի ամենաազդեցիկ դեմքերից մեկին սպանելու քայլը շատ վտանգավոր էր և լարվածությունը սրելուն ուղղված հիմար քայլ:

 

Պիտակ