Հունվար 03, 2020 11:08 Asia/Tehran

Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի նահատակությունը կրկնապատկել է Իրանի և այլ ազատ ժողովուրդների վճռականությունը՝ դիմակայելու ԱՄՆ-ի ընչաքաղցություններին և պաշտպանել իսլամական արժեքները:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին դատապարտելով ամերիկյան ոճրագործությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և նրա մի շարք գործընկերների և Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի դեմ, ընդգծել է, որ այս սարսափելի ոճրագործության համար, անկասկած, Իրանի մեծ ժողովուրդը և տարածաշրջանի մյուս ազատ ազգերը վրեժ կլուծեն հանցավոր ԱՄՆ-ից:

Ռոհանին հավելել է. «Այս վախկոտ գործողությունը  ցույց է տալիս տարածաշրջանում ԱՄՆ-ի թուլությունը և տարածաշրջանայի ժողովուրդների ատելության մասին այդ հանցավոր ռեժիմի հանդեպ: Այս ագրեսոր ռեժիմը, խախտելով մարդու և միջազգային իրավունքը, ևս մեկ խարան է դրել իր նենգ պատմության էջերում»:

ԻԻՀ պաշտպանության և աջակցության նախարար բրիգադային գեներալ Ամիր Հաթամին  ասել է.«Անկասկած, որ այս ահավոր ոճրագործությունը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի գռեհկության և տարածաշրջանում և Իրաքում ահաբեկիչներին ցուցաբերած աջակցության ուժեղ ապացույցը, կարժանանա ամենախիստ պատասխանին»:

 

 

Պիտակ