Հունվար 04, 2020 08:21 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդ. ԱՄՆ վարչակարգը պատասխանատու է իր հանցավոր արկածախնդրության հետևանքների համար

ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի նահատակությունից հետո, Իրանի Անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է. «ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն կրի իր կատարած ոճրագործության հետևանքների համար»:

Խորհուրդը հայտարարել է. «ԱՄՆ-ը խպետք է իմանա, որ այս հանցագործությունն իր ամենամեծ ռազմավարական սխալն էր Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և Վաշինգտոնին չի հաջողվի խուսափել դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելուց»:

Նշելով, որ հանցագործները ժամանակին կստանան իրենց արժանի պատիժը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է. «Անկասկած ջիհադի ու դիմադրության շարժումն առաջ է գնալու կրկնակի ուժով և դիմադրության ծառն օրեցօր ավեիլ է ամրանալու»:

Պիտակ