Հունվար 07, 2020 16:47 Asia/Tehran
  •  Գեներալ Սոլեյմանին փայլուն ռազմավար էր. ամերիկացի պրոֆեսոր

Հարավային Ալաբամայի համալսարանի քաղաքական գիտությունների ամբիոնի պրոֆեսոր Նադեր Էնտեսսարը պատմել է ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով զոհված ԻՀՊԿ «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հնարավորությունների մասին, գրում է Mehr-ը:

«Գեներալ Սոլեյմանին հետմիապետական Իրանի ամենաազդեցիկ ռազմավարն էր: Նա հիանալի պրոֆեսիոնալ էր, որն իր կյանքն էր նվիրել հանուն Իրանի պաշտպանության եւ տարածաշրջանում ազգային շահերի: Նա փայլուն ռազմավար էր»,- նշել է պրոֆեսորը:

Գործակալությունը նշում է, որ Սոլեյմանին մեծ դեր է ունեցել ԱՄՆ ծրագրերին եւ տարածաշրջանային քաղաքականությանը հակազդելու գործում:

Շատերի կարծիքով՝ Սոլեյմանին ոչ միայն ազգային հերոս էր, այլ ԻՊ ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի գործում մեծ դեր ունեցած անձնավորություն:

Հունվարի 6-ին Թեհրանում հրաժեշտ են տվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Սոլեյմանիին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Պիտակ