Ռոհանի.«Իրանի կառավարությունը կկատարի ինքնաթիռի կործանման դեպքի հետ կապված իր բոլոր պարտականությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i115662-Ռոհանի._Իրանի_կառավարությունը_կկատարի_ինքնաթիռի_կործանման_դեպքի_հետ_կապված_իր_բոլոր_պարտականությունները
Ցավակցություն հայտնելով Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին, Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանի կառավարությունը կկատարի այդ ուղղությամբ իր բոլոր օրինական ու իրավական պարտականությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2020 14:11 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի կառավարությունը կկատարի ինքնաթիռի կործանման դեպքի հետ կապված իր բոլոր պարտականությունները»

Ցավակցություն հայտնելով Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին, Հասան Ռոհանին ընդգծել է.«Իրանի կառավարությունը կկատարի այդ ուղղությամբ իր բոլոր օրինական ու իրավական պարտականությունները»:

Երեքշաբթի օրը, նշելով, որ վերջին դեպքերի արմատները վերադառնում են տարածաշրջանում ԱՄՆ-ի կործանարար քայլերին, Հասան Ռոհանին հավելել է.«Իրանի կառավարությունն իրեն պատասխանատու է համարում այս դեպքերի հետևանքնով բոլոր հատկապես օտարերկրացի զոհվածների  նկատմամբ»:

Նշելով, որ դեպքի բոլոր հանգամանքները քննարկվում են, Ռոհանին ասել է.«Այս քննարկումների  արդյունքների մասին տեղյակ կպահենք ժողովրդին»:

Հունվարի 8-ին, Թեհրանի մոտակայքում, ոչ-դիտավորյալ խոցվելու հետևանքով կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի բոլոր ուղևորները և անձնակազմի անդամները զոհվել են: