Մարտ 10, 2020 10:50 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի նախագահի տարածաշրջանային բանակցությունները՝ կորոնավիրուսի դիմագրավման թեմայով

Քուվեյթի խորհրդարանի նախագահ Մարզուղ Ալ-Ղանեմի և Օմանի խորհրդարանի նախագահ Խալեդ Ալ-Մավալի հետ առանձին հեռախոսազրույցներում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է. «Երկրների միջև առավել համագործակցությունը և փորձի փոխանակումը, կարող է նպաստել վիրուսի տարածման կանխմանը»:

Անդրադառնալով Արևմտյան Ասիայի զարգացումներին և տիրող ճգնաժամերին, Լարիջանին կարևորել է իսլամական երկրների միջև քաղաքական երկխոսությունների շարունակվելը:

Քուվեյթի խորհրդարանի նախագահ Մարզուղ Ալ-Ղանեմն իր երկրի պատրաստակամությունն է հայտնել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, ասելով, որ հարևան երկրների միջև լայն համագործակցությունը և սարքավորումների ապահովման հարցում միմյանց օգնելը,  կօգնի կանխել վիրուսի տարածումը:

Օմանի խորհրդարանի նախագահ Խալեդ Ալ-Մավալին ևս կարևորել է տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման, տարածաշրջանային զարգացումների և կորոնավիրուսի համաճարակի կանխման հարցով Թեհրան-Մասկատ բանակցությունների շարունակվելը:

Պիտակ