Ապրիլ 21, 2020 10:12 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով, հարևան երկրների միջև համագործակցությունը

Գնահատելով Քուվեյթի էմիրի ջանքերը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունություն հաստատելու համար, Իրանի նախագահն ընդգծել է. «Տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու այլ ճանապարհ չկա, քան հարևան երկրների միջև համագործակցությունն ու բարեկամությունը»:

Երկուշաբթի օրը, Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ահմադ Ջաբեր ալ-Սաբահի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Թեհրանը պատրաստ է հավաքական համագործակցության միջոցով տարածաշրջանում և աշխարհում անվտանգություն ու կայունություն ապահովելու համար: Նա նշել է. «Իրանը Քուվեյթից ակնկալում է իր դիրքոշումը հայտնել տարածաշրջանի հարցերի և ԱՄՆ-ի սխալ քայլերի կապակցությամբ»:

:Ռոհանին ն Իրանի և Քուվեյթի հարաբերությունները եղբայրական և բարեկամական է բնութագրել և հավելել. «Թեհրանը շահագրգռված է զարգացնելու այս անկեղծ և բարեկամական հարաբերությունները»:

Քուվեյթի էմիրը ողջունել է Իրանի  ներկայացրած   «Հորմոզի խաղաղության նախագիծը», որի նպատակն է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Նա հավելել է. «Քուվեյթը հույս ունի, որ տարածաշրջանի որոշ երկրներ իմաստուն քայլեր կանեն»:

Պիտակ