Իսլամական հանրապետության հիմնադրի մահվան տարելիցի կապակցությամբ ԻԻՀ մեծարգո առաջնորդի ելույթը կհեռարձակվի ուղիղ եթերով
Հունիսի 3-ին , Իրանի իսլամական հանրապետության մեծ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 31-ամյակի առիթով Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը կհեռարձակվի հեռուստակայանների և ռադիոկայանների ուղիղ եթերով:
Շաբաթ օրը հայտարարելով, որ այս տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 31-ամյակի առիթով հիշատակի արարողություններ տեղի չեն ունենա, լուսահոգի Իմամ Խոմեյնիի մեծարման կենտրոնական շտաբի քարտուղար Մոհամմադալի Անսարին ասել է. «Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ելույթը կհեռարձակվի ներքին ու միջազգային հեռուստակայանների և ռադիոկայանների ուղիղ եթերով»:
2020 թվականի Հունիսի 3-ը լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 31-րդ տարելիցն է: