Հատուկ հաղորդում՝ նվիրված Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին
(last modified Mon, 01 Jun 2020 05:26:38 GMT )
Հունիս 01, 2020 09:56 Asia/Tehran
  • Հատուկ հաղորդում՝ նվիրված Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին

Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդի և բոլոր մուսուլմանների համար ոչ միայն մեծ դիվանագետ էր, այլ նաև մեծ կրոնական գիտնական և անարդարության ու բռնության դեմ պայքարի խորհրդանիշը: 31 տարի է անցել նրա մահից, սակայն նա կենդանի է մարդկանց սրտերում և մարդիկ դեռ հետևում են նրա ուսմունքներին:

Իրանի ժողովրդի համար 1988թ. հունիսի 4-ը ամենատխուր օրերից էր, քանի որ այդ օրը մահացավ ԻԻՀ հիմնադիր իմամ Խոմեյնին: Մեծ առաջնորդ, ով շատ խորը և ճակատագրական դեր կատարեց Իրանի պատմության մեջ :

Իմամ Խոմեյնին Իրանի ժողովրդի և բոլոր մուսուլմանների համար ոչ միայն մեծ դիվանագետ էր, այլ նաև մեծ կրոնական գիտնական և անարդարության ու բռնության դեմ պայքարի խորհրդանիշ:  

 

Այսօր, երբ   աշխարհում անարդարության ու  բռնության տարածման ականատես ենք, իմամ Խոմեյնիի ուսմունքներն ու գաղափարներն առավել կարևոր են: Իմամ Խոմեյնին ասում է. «Երբ մարդը ստեղծվեց,այդ ժամանակ էլ սկսվել է չարի դեմ բարու պայքարը»: Նրա ասելով. «Իսլամը շատ կարևոր գործոն կարող է համարվել բռնության դեմ պայքարում, քանի որ այս ուսմունքը մեծ կարևորություն է  տալիս բռնության դեմ պայքարին»: «Մեր կրոնական պատվիրանները, որոնք առաջադիմական են, մեր պայքարի ուղենիշն են: Մենք այդ պատվիրանների ու մեծ առաջնորդ Մոհամմեդի ղեկավարությամբ պայքարելու ենք այն ուժերի դեմ, որոնք ցանկանան բռնանալ մեզ վրա». հավելում է  իմամը:   Իրանում փահլավիական բռնատիրական վարչակազմի ու ԱՄՆ-ի զավթիչ վարչակարգի դեմ իմամի պայքարը բխում էր իսլամական արժեքներին նրա հավատարմությունից: Իմամ Խոմեյնին քաջ էր ու խիզախ` ներքին  ու համաշխարհային բռնատիրության դեմ պայքարում: Նա ապավինում էր Աստծուն և դա շատ զգալի էր: Իմամը խորապես հավատում էր Ղուրանի այն այային, որն ասում է. «Ով հավատացյալներ, եթե Աստծուն աջակցեք, Աստված էլ ձեզ կաջակցի և ձեր քայլերն ավելի կամրապնդվեն» (Մոհամմադ սուրայի 7-րդ այա): Հենց այդ պատճառով էր, որ նա իր պայքարում երբեք չէր հուսահատվում և շատ հստակորեն պայքարում էր ԱՄՆ-ի սադրանքների դեմ: Նրա կարծիքով, ամենաճշմարիտ ուժն Աստված է և միայն նրան ապավինելով է հնարավոր պայքարել բռնության դեմ: Իմամ Խոմեյնին ապավինում  էր ոչ միայն Աստծուն, այլ նաև մարդկանց: Իմամի կարծիքով, մարդկանց առաջն առնել ոչ ոք չի կարող: Նա Իրանի իսլամական հեղափոխության մասին  ասում էր. «Իսլամական հեղափոխությունը հաղթեց և դրա գաղափարները շարունակեցին ապրել, քանի որ մարդիկ էին հեղափոխության  հիմքը և մարդիկ էլ հաղթեցին»: Իմամ  Խոմեյնին նշում է. «Երկու հիմնական պատճառ` աստվածային շարժառիթը և մեծ նպատակը` ստեղծել իսլամական իշխանություն, ինչպես նաև երկրում մարդկանց միասնությունը, պատճառ դարձան, որպեսզի հեղափոխությունը հաղթի»:

 

Իմամ Խոմեյնին, հետևելով  Մոհամմադ մարգարեին, ասում էր . «Մոհամմադն Աստծո առաքյալն է և նրանք, ովքեր հետևում են նրան, խիստ են անհավատների   և բարի` միմյանց նկատմամբ»: Նա երկրի պաշտոնյաներին հորդորում էր ուշադիր լինել մարդկանց խնդիրների նկատմամբ և իր ժողովրդի մասին խոսում էր սրտացավ հոր պես: Մարդիկ հենց այդ պատճառով էլ նրան շատ էին սիրում և ընդունում էին իմամի բոլոր խորհուրդները: Իմամ Խոմեյնիի և ժողովրդի միասնությունը զգալի էր հատկապես Իրանի շահի խորտակման և Իրաքի կողմից Իրանի վրա հարձակվելու ժամանակ:

Մարդիկ դիմավորում են իմամ Խոմեյնիին

 

 

Չնայած իմամ Խոմեյնին խիստ էր իսլամի թշնամիների նկատմամբ, միևնույն ժամանակ շատ բարի էր ժողովրդի նկատմամբ: Նա մարդկանց միասին լինելու կոչ էր անում: Ընդհանրապես նա բոլոր ժողովուրդներին ու պետություններին միասնության կոչ էր անում, ասելով. «Եթե իսլամական բոլոր երկրները, որոնք ունեն մեծ պաշարներ, միանան, այլ երկրի կարիք չի լինի»: Իսլամական հեղափոխության առաջնորդը նշում էր, որ իսլամական մի շարք երկրներ դեմ են միասնության, քանի որ նրանք միասնության բացակայության դեպքում ապահովում են իրենց և արևմտյան դաշնակիցների շահերը»: Իմամի կարծիքով, Սաուդյան Արաբիայի կառավարությունն իր վահաբիական խեղաթյուրված ուսմունքներով հարվածում էր մուսուլմանների միասնությանը: Նա ասում էր. «Երբ միասնության բոլոր ձայները բարձրանում էին,  հանկարծ նկատեցինք, որ Հեջազից մի ձայն բարձրացավ, թե իբր մարգարեի համար տոնակատարություն կազմակերպելը կռապաշտություն է: Ես չգիտեմ թե այդ հայտարարությունն ինչ  հիմքեր ուներ: Իհարկե նա, ով դա ասաց, վահաբիական էր: Պետք է նշեմ, որ սուննիները նույնպես չեն հավատում վահաբիականներին»: Իմամ Խոմեյնին վահաբիականությունը համարում էր խեղաթյուրված  ու հետամնաց գաղափարախոսություն: Ինչպես տեսնում  ենք, այս գաղափարախոսության հետևորդներն այսօր սպանդ են կազմակերպում Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում. Լիբիայում, Եմենում` ծառայելով իսլամի թշնամիներին: Իմամ Խոմեյնին ասում էր. «Միթե մուսուլմանները չեն տեսնում, որ վահաբիական կենտրոնները դարձել են սադրիչ կենտրոններ, որոնք մի կողմից տարածում են պալատական իսլամը, աբուսեֆյան իսլամը, անբարո մոլլաների իսլամը, տգետների իսլամը, նվաստացող իսլամը, փողի ու հարստության իսլամը, խաբեության իսլամը, կապիտալիստների իսլամը, մյուս կողմից խոնարհվում են բռնատեր ԱՄՆ-ի առջև»:


ԻԻՀ հիմնադիրը Սաուդյան Արաբիայի դավաճանությունների մասին խոսում էր այնպես, կարծես այդ ամենն իրականացվում էր հենց այսօր: Մի տեղ, խոսելով Մեքքայում ուխտագնացների սպանության մասին, նա ասում էր. «Մուսուլմանները չգիտեն, թե որտեղից է այս ցավը, որ սաուդցիներն Իսրայելին վստահեցնում են, թե իրենց զենքը այդ ռեժիմի դեմ չեն ուղղի: Եվ այդ խոսքն ապացուցելու համար, խզում են կապերը Իրանի հետ»: Իմամ Խոմեյնին չնայած բոլոր դժվարություններին, Իրանում ստեղծեց մի պետություն, որը դեմ էր վահաբիականությանը: Այս իսլամը խորհրդանշում էր առաջադեմ ու ժողովրդավարական իսլամը: 39 տարի անց ԻԻՀ շարունակում է  աշխարհին ներկայանալ որպես հզոր ուժ` հիմնվելով մարդկանց քվեի վրա:

Իմամ Խոմեյնիի  հուղարկավորությանը միլիոնավոր մարդկանց մասնակցությունը ցույց տվեց, թե որքան են մարդիկ գնահատում նրան. ով իր ողջ կյանքն ու սերը նվիրեց մարդկանց: Այսպիսի խորը կապը մարդկանց ու սրտացավ առաջնորդի միջև, պատճառ է դարձել, որ իմամ Խոմեյնիի մահից 29 տարի անց, նրա առաջադիմական ու հեղափոխական գաղափարները շարունակեն ապրել ոչ միայն Իրանում, այլև ողջ աշխարհում:

 

Պիտակ