Ղալիբաֆ. «Հոգելույս Իմամ Խոմեյնին բանիմաց հոգևորական էր»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Հոգելույս Իմամ Խոմեյնին բանիմաց հոգևորական, գաղափարապաշտ ու խոհեմ դիվանագետ և շրջահայաց իմաստուն էր»:
Երեքշաբթի օրը, իսլամական խորհրդարանի դռնբաց նիստում, Մոհամմադբաղեր Ղալիբաֆը ցավակցություն է հայտնել իսլամական հանրապետության հիմնադիր ՝ հոգելույս Իմամ Խոմեյնիի վախճանման տարելիցի առիթով: Նա նշել է, որ չնայած սպառնալիքներին ու շրջափակումներին, իսլամական հեղափոխությունը իմպերիալիստական համակարգի դեմ դիմադրության, անկախության ու դիմակայության խորհրդանիշ է դարձել:
Նշելով, որ իսլամական հեղափոխությունը իր հակակշռի տակ է առել համաշխարհային անարդար համակարգը, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Անկասկած հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեիի ցուցումներին հետևելով և հոգելույս Իմամ Խոմեյնիի գաղափարախոսության ուղով ընթանալով, Իրանի իսլամական հանրապետությունն ավելի հզոր դիրք կզբաղեցնի աշխարհում»:
Չորեքշաբթի, հուլիսի 3-ը, իրանական խորդադ ամսի 14-ը, իսլամական հանրապետության հիմնադիր՝ հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան 31-րդ տարելիցի օրն է: