ԻԻՀ առաջնորդը հեռուստատեսային ելույթ է ունենալու լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի կապակցությամբ
Հունիսի 3-ին , Իրանի իսլամական հանրապետության մեծ հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 31-ամյակի առիթով, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթը կհեռարձակվի լրատվամիջոցների ուղիղ եթերով:
Իսլամական հեղափոխության առաջնորդի ելույթը կհեռարձակվի առավոտյան ժամը 11-ին, Իրանի իսլամական հանրապետության ռադիոկայանների ու հեռուստակայանների ուղիղ եթերով և KHAMENEI.IR հասցեով՝ Թվիթերի և Instagram- ի էջերի միջոցով:
Իրանի իսլամական հանրապետության մեծ հիմնադրի մահվան տարելիցին նվիրված արարողությունը ամեն տարի տեղի էր ունենում լուսահոգի Իմամ Խոմեյնիի սրբավայր դամբարանում, սակայն այս տարի, հաշվի առնելով հավաքների անցկացումն արգելելու վերաբերյալ կորոնավիրուսի դեմ ազգային պայքարի շտաբի առողջապահական ցուցումները, հիշատակի արարողություն տեղի չի ունենա:
2020 թվականի հունիսի 3-ը լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 31-րդ տարելիցն է: