ԻԻՀ առաջնորդ. «Ամերիկացիներն իրենց վերաբերմունքով խայտառակ են եղել աշխարհում»
(last modified Wed, 03 Jun 2020 12:44:45 GMT )
Հունիս 03, 2020 17:14 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ. «Ամերիկացիներն իրենց վերաբերմունքով խայտառակ են եղել աշխարհում»

Նշելով, որ այս օրերին Միացյալ Նահանգներում ընթացող իրադարձություններն այս երկրի թաքնված իրողությունների դրսևորումներն են, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Ամերիկացիներն իրենց վերաբերմունքով խայտառակ են եղել աշխարհում»:

Այսօր, Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի առիթով հեռուստատեսային ուղիղ եթերում ունեցած ելույթում, նշելով, որ ԱՄՆ-ի ոստիկանի կողմից մի աֆրոամերիկացու գետնին գցելը և  ծնկով նրա պարանոցին սեղմելն այն աստիճան որ նա մահանա, ու այս  տեսարանը մի քանի այլ ոստիկանի կողմից հանգիստ դիտելը նոր երևույթ չէ, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ, այաթոլլահ Խամենեին ասել է. «Այս ոճրագործությունն ԱՄՆ իշխանության բնույթն է: Այս երկիրը նույն վերաբերմունքն է ունեցել աշխարհի շատ երկրների, այդ թվում Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի և Վիետնամի նկատմամբ»:

«Այսօր  ԱՄՆ ժողովրդի «Չենք կարողանում շնչել» կարգախոսը բոլոր բռնահարված ժողովուրդների սրտի խոսքն է»,- ասել է մեծարգո առաջնորդը, հավելելով. «ԱՄՆ-ի իշխանությունների շրջանում առկա կոռուպցիայի և կորոնավիրուսի դեմ պայքարում թույլ գործունեության ունենալու պատճառով, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թիվը մի քանի անգամով գերազանցում է այլ երկրներում գրանցված  թվերին: Իսկ  վերջին դեպքի հետ կապված կարելի է ասել, որ այդ երկրի իշխանությունները բացահայտորեն ոճիր եբ  գործում մարդկանց նկատմամբ և ներողություն էլ չեն խնդրում: Բացի այդ, նրանք փորձում են հանդես  գալ մարդու իրավունքների պաշտպանի դերում: Կարծես թե սպանված սևամորթ մարդը մարդ չէր և իրավունքներ չուներ»:

Իր ելույթի մյուս հատվածում այաթոլլահ Խամենեին նշել է, որ  վերափոխման  և փոփոխության ձգտելը լուսահոգի իմամ Խոմեյնիի յուրահատկություններից էր,հավելելով. «Երբ մեկնարկեց իսլամական շարժումը, ժողովուրդն ապագայի հեռանկար չուներ: Սակայն լուսահոգի Իմամ Խոմեյնին անհեռանկար ապագան վերափոխեց՝ ձևավորելով իսլամական ումմա և ստեղծելով իսլամական նոր քաղաքակրթություն»:

Լուսաբանելով իմամ Խոմեյնիի գաղափարախոսության արդյունքները, իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն անդրադարձել է գերտերությունների դեմ պայքարին և նրանց նսեմացնելուն: 

«Մի ժամանակ, երբ ոչ ոք անգամ չէր ենթադրում որ կարելի է անտեսել ԱՄՆ-ի խոսքը, լուսահոգի Իմամ Խոմեյնին փոխեց գերտերությունների նկատմամբ մոտեցումը: Նրանց նսեմացրեց և ապացուցեց, որ համաշխարհային  բռնարարները խոցելի են: Այս ճշմարտության վառ ապացույցը ԽՍՀՄ-ի փլուզումն էր, և ԱՄՆ-ի այսօրվա իրավիճակը»:

Պիտակ