Պետք է դասեր քաղել իմամ Խոմեյնու մտքերից
(last modified Wed, 03 Jun 2020 13:04:43 GMT )
Հունիս 03, 2020 17:34 Asia/Tehran
  • Պետք է դասեր քաղել իմամ Խոմեյնու մտքերից

Չորեքշաբթի օրը, իմամ Խոմեյնու մահվան 31-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած հեռուստատեսային ելույթում, իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենին հայտարարել է. «Վերափոխումը, և վերաստեղծումը լուսահոգի իմամ Խոմեյնիի կարևորագույն հատկանիշներից էին»:

Իսլամական հեղափոխության առաջնորդը, նշել է, որ իմամ Խոմեյնին մեծ փոփոխություն իրականացրեց Իրանի ժողովրդի պատմության մեջ, հավելելով. «Որպեսզի հեղափոխությունը գոյատևի, մենք պետք է հետևենք իմամի  գործողությունների առանձնահատկություններին և շարունակենք բարեփոխման  քաղաքականությունը  բոլոր ոլորտներում, հատկապես որտեղ մենք եղել ենք անշարժ կամ հետդարձ ենք արձանագրել:

Իմամ Խոմեյնին պայքարող և մտածող գործիչ էր, որը տեղյակ էր Իրանի և իսլամական աշխարհի խնդիրներից: Իմամի կողմից իմպերիալիզմի և համաշխարհային կոռումպացված համակարգերի դեմ պայքարի ընտրած ճանապարհը մշտական  է:

Իմամ Խոմեյնու քաղաքական գաղափարները մեծ փոփոխությունների սկիզբ էին: Նա կարողացավ ճանաչել իսլամի քաղաքական կարողությունները ՝ որպես հզոր խթան այն ժողովուրդների համար, որոնք ցանկանում են հասնել փոփոխությունների: Այս զարգացումը կարողացավ բարձրացնել ժողովուրդների պահանջները ոչ միայն իսլամական հեղափոխության համատեքստում, այլև  այլ հասարակություններում այն հասցնել բարձր արժեքի և  մակարդակի:

Անկասկած, մարդուն անարդարությունից և իմպերիալիստական համակարգի խտրականությունից ազատելու ճանապարհը այն է որ ինքը գտնի ճշմարտությունը: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ ամերիկյան հասարակության մեջ, իրականում դրա պարզ օրինակն է:

Այաթոլլահ Խամենեին նշել է, որ այս օրերին Միացյալ Նահանգներում տեղի ունեցող  իրադարձությունները այդ երկրի  թաքնված իրողությունների դրսևորումն են: Նա հավելել է, որ սևամորթ մարդու պարանոցի վրա ծնկով սեղմելը և նրան սպանելը այն էլ մի քանի այլ ոստիկանության սպաների աչքի առջև նորություն չէ և ցուցյ  էտալիս ԱՄՆ կառավարության բարոյականությունն ու բնույթը, որը նախկինում գործադրվել է աշխարհի շատ երկրներում, ինչպես՝ Աֆղանստանում, Սիրիայում և Իրաքում և ավելի վաղ Վիետնամում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի ժողովրդի «Մենք չենք կարող շնչել» կարգախոսը համարեց բոլոր ճնշված ժողովուրդների սիրտի խոսքն է, հավելելով.«Ամերիկացիներն աշխարհի առաջ  ամաչում են իրենց իշխանությունների պահվածքից: Կոռուպցիայի առկայության հետևանքով կորոնավիուրսի պանդեմիայի վատ կառավարումը,  բազմաթիվ մահերի և հիվանդությունների պատճառ է դարձել: Եվ հիմա էլ բացահայտ հանցագործություն են գործում, ներողություն չեն խնդրում, և հետո մարդու իրավունքների մասին են խոսում, կարծես սպանված սևամորթ մարդը մարդ չէր և իրավունք չուներ»:

Հունիսի 3-ին ԻԻՀ հիմանդիր իմամ Խոմեյնու մահվան 31-րդ տարելիցն է:

Հեղափոխության Գերագույն առաջնորդն իր ելույթն ավարտել է այն սկզբունքներով, որոնց հետևում էր իմամ խոմեյնին, դրանք են՝ «փոխակերպման, վերափոխման և փոփոխության» սկզբունքները:

 

 

Պիտակ