Օգոստոս 30, 2020 18:54 Asia/Tehran
  • Երեքշաբթի օրը, Վիեննայում տեղի կունենա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը, որը կգլխավորեն Էրաղչին և Շմիդը

Սեպտեմբերի 1-ին, Վիեննայում տեղի կունենա ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստ, որը կգլխավորի Իրանի փոխարտգործնախարարը և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալը:

Հանդիպմանը կմասնակցեն Իրանը և 4 + 1 պատվիրակությունները (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Բրիտանիա) և ԵՄ համակարգողը:

Հանդիպումը կգլխավորի Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիդտը:

Հելգա Շմիդտն իր թվիթերյան էջում գրել է. «Համատեղ հանձնաժողովի հաջորդ նիստում Եվրամիությունը կշարունակի իր ջանքերը՝ ՀԳՀԾ-ն պահպանելու ուղղությամբ»:

Ավելի վաղ, ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեֆ Բոռելը թվիթերյան գրառում էր կատարել ՀԳՀԾ պահպանելու անհրաժեշտության մասին՝ ասելով, որ միջուկային համաձայնությանն արդյունավետ այլընտրանք չկա:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

Պիտակ