Հոկտեմբեր 05, 2020 08:24 Asia/Tehran
  • Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի նոր էմիրին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը շնորհավորել է Քուվեյթի էմիր Շեյխ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին կիրակի օրը ուղերձ է հղել Քուվեյթի էմիր, շեյխ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին ՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կզարգանան և կուղղվեն տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատմանը:

Ռուհանին  ամենակարող Աստծուց Քուվեյթի էմիրի համար առողջության և հաջողությունէ հայցել և արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք՝ այդ երկրի ժողովրդի համար: 

Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը վերջերս մահացավ 91 տարեկան հասակումև երկրի նոր էմիր նշանակվեց շեյխ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio

 

Պիտակ