Հոկտեմբեր 28, 2020 15:58 Asia/Tehran

Մարանդ քաղաքում տեղակայված Իրանի բանակի 321-րդ հարձակողական շարժական բրիգադի ստորաբաժանումների մի մասը գործուղվել է երկրի հյուսիսարևմտյան սահմանային շրջաններ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Իրանի բանակի հյուսիսարևմտյան շրջանի շտաբի հրամանատար, բրիգադային գեներալ Ալի Հաջիլուն այսօր ասել է.«Արևելյան Ատրպատական նահագի ստորաբաժանումների մի մասը պատրաստվածության է բերվել նախատեսված սահմանային տարածքներում տեղակայվելու համար»:

Նշելով, որ ժողովրդի անվտանգության ու խաղաղության և երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սպառնալիքն Իրանի բանակի կարմիր գիծն է, գեներալ Հաջիլուն  հավելել է.«Թշնամիները պետք է իմանան, որ եթե Իրանի անվտանգության դեմ  ուղղված որևէ գործողություն իրականացնեն, խիստ պատասխան կստանան»:

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաաֆարին քաղաքը գտնվում է ղարաբաղյան հակամարտության  տարածաշրջանի սահմանների մոտ:

Պիտակ