Դեկտեմբեր 05, 2020 09:03 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանային երկխոսության ու դիվանագիտության վրա

«Իրանի քաղաքականությունը հիմնված է դիվանագիտության, բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային երկխոսության վրա», - հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Ողջունելով Քուվեյթի կառավարության կողմից ներկայացված Պարսից ծոցի հուշագիրն Իրանի ԱԳ նախարարը Թվիթերում գրել է.:«Իրանը ողջունում է Պարսից ծոցի համաձայնագիրը»:

Նա հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումը կօգնի Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բոլոր  երկրների քաղաքական և տնտեսական կայունությանը և զարգացմանը:

Քուվեյթի արտաքին գործերի նախարար Ահմեդ Նասեր Մուհամեդ ալ-Սաբահն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Պարսից ծոցի ափամերձ երկրների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական բանակցություններ են տեղի  ունեցել: 

2017-ի հունիսի 5-ին՝ Կատարին մեղադրելով  ահաբեկչությանը սատարելու մեջ, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը խզեցին կապերը Դոհայի հետ և փակեցին այդ երկրի հետ իրենց ցամաքային, ծովային և օդային սահմանները:

Պիտակ