Դեկտեմբեր 22, 2020 09:50 Asia/Tehran
  • Զարիֆ. Եվրոպական երեք երկրները խախտել են իրենց պարտավորությունները

Անդրադառնալով 2014-ից 2019 թվականներին Իրանի և Եվրոպայի միջև առևտրի վերաբերյալ տվյալներին, Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «ՀԳՀԾ-ի անդամ եվրոպական երեք երկրները խախտել են համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները»:

Թվիթերի իր օգտահաշվում արած գրառման մեջ, Մուհամադ Ջավադ Զrարիֆը ներկայացրել է այն խնդիրները, որոնք բարձրացվել են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ: Դրանք են.

1. ՀԳՀԾ-ն փրկելու եվրոպական անդամ երեք երկրների վերջնաժամկետը:

 2. 2019-2014թթ. Իրանի և ԵՄ-ի միջև առևտրի վիճակագրությունը վկայում է, որ եվրոպական երեք երկրները խախտել են իրենց պարտավորությունները:

3. Եվրոպական երեք երկրները, Միացյալ Նահանգների հետ միասին,  անուղղելի վնաս են հասցնում իրրանցիներին:

«Ժողովրդավարական երկրները» չեն կարող Թեհրանից պահանջել խախտել Իսլամական խորհրդարանի բանաձևը», - հավելել է նա:

Ընդգծելով, որ բոլորը պետք է վերադառնան ՀԳՀԾ, Զարիֆը հավելել է. «Այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և եվրոպական երեք երկրները կատարեն ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտականություններն Իրանը կդադարեցնի իր պարտավորությունների նվազման ընթացքը, որը սկսել էր ի պատասխան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու և եվրոպացիների կողմից իրենց խոստումները չկատարելու:  

Պիտակ