Հունվար 01, 2021 10:06 Asia/Tehran
  • Զարիֆ. Ցանկացած արկածախնդրության հետևանքները կրելու է Վաշինգտոնը

Քուվեյթի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում, Իրանի արտաքին գործերի նախարարն անդրադառնալով Պարսից ծոցում ԱՄՆ-ի սադրիչ գործողություններին, նշել է, որ ցանկացած արկածախնդրության հետևանքները կրելու է Վաշինգտոնը:

Քուվեյթի արտգործնախարար Շեյխ Ահմադ Նասեր ալ-Մուհամմադ ալ-Սաբահը, Նոր տարվա առաջին օրն  Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում, քննարկել է երկկողմ հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր և տարածաշրջանային զարգացումները:

Հեռախոսազրույցում, ԻԻՀ արտգործնախարարը, ներկայացնելով  Իսլամական  տեսակետը՝ առանց օտարերկրյա միջամտությունների համապարփակ կայունություն և անվտանգություն ապահովելու կապակցությամբ, անդրադարձել է տարածաշրջանում ԱՄՆ-ի սադրիչ գործողություններին, հավելելով, որ ցանկացած արկածախնդրության հետևանքների համար պատասխանատու է լինելու Վաշինգտոնը:

Պիտակ