Հունվար 27, 2021 09:36 Asia/Tehran
  • Արաղչի. տարածաշրջանի անվտանգության հարցով Իրանը բանակցելու է միայն տարածաշրջանի երկրների հետ

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Իրանը ՀԳՀԾ-ից դուրս որևէ այլ հարցի շուրջ երկխոսություն չի ունենալու 5+1 խմբի հետ: Իրանը Պարսից ծոցի անվտանգության հարցը քննարկելու է միայն տարածաշրջանի երկրների հետ, առանց արտաքին միջամտության»:

Երեքշաբթի օրը, Քուվեյթի ԱԳ նախարար շեյխ Ահմադ Նասեր ալ-Մուհամմադ ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ, Սեյեդ Աբբաս Արաղչին, խոսելով ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձի վերաբերյալ Իրանի քաղաքականության մասին, ասել է. «ՀԳՀԾ-ից դուրս որևէ բանակցություն տեղի չի ունենալու: Սակայն ՀԳՀԾ վերադարձի տարբերակը հնարավոր է քննարկել 5+1 խմբի շրջանակներում»:

Նա հավելել է. «Հետաբար, Իրանը բացի ՀԳՀԾ վերադառնալու տարբերակի վերաբերյալ քննարկումներից, 5+1 խմբի հետ որևէ այլ հարցի շուրջ չի խոսելու: Իսկ Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության կապակցությամբ, Իրանը պատրաստ է քննարկումներ անցկացնել միայն տարածաշրջանի երկրների հետ, առանց արտաքին միջամտության»:

Հանդիպման ժամանակ, Սեյեդ Աբբաս Արաղչին բարձր է գնահատել Քուվեյթի ջանքերը՝ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների կարգավորման և փոխըմբռնման հաստատման ուղղությամբ: Նա նշել է, որ տարածաշրջանային երկխոսությունը և արտատարածաշրջանային երկրների միջամտությունը կանխելը այն գործոններն են, որոնք կարող են նպաստել տարածաշրջանում հավաքական անվտանգության հաստատմանը:

Քուվեյթի ԱԳ նախարար շեյխ Ահմադ Նասեր ալ-Մուհամմադ ալ-Սաբահը, հանդիպման ժամանակ ողջունելուվ երկու երկրների միջև  շարունակական խորհրդակցությունների անցկացումը, հավելել է, որ միայն տարածաշրջանի   երկրների միջև երկխոսությունը և բանակցությունները կարող են նպաստել տարաձայնությունների կարգավորմանը:

Պիտակ