Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այցելել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարան և նահատակների գերեզմանատուն
(last modified Sun, 31 Jan 2021 07:01:55 GMT )
Հունվար 31, 2021 10:31 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձին ընդառաջ, Ֆաջրի տասնօրյակի առաջին օրը, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այցելել է լուսահոգի Իմամ Խոմեյնիի դամբարան և աղթելով ու նամազ անելով, հարգել է նրա վեհ հիշատակը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նաև այցելել է նահատակներ Բեհեշթիի, Ռաջայիի, Բահոնարի և 1981 թվականի հունիսի 28-ի դեպքի նահատակների շիրիմներին և բարձրյալն Աստծուց հայցել, որ նրանց հոգիները լույսերի մեջ լինեն:

Ն.Վ. առաջնորդն այցելել է նաև նահատակների գերեզմանատուն և ողջունել  Իրանի ու իսլամի պաշտպանների սրբազան հոգիներին:

Հունվարի 31-ին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի՝ «Ֆաջրի տասնօրյակ»-ի սկիզբն է:

42 տարի առաջ, 1979 թվականի փետրվարի 1-ին (իրանական բահման ամսի 12-ին), ԻԻՀ մեծ հիմնադիր Իմամ Խոմեյնին,  15 տարի աքսորում և հայրենիքից հեռու մնալուց հետո, ժամանեց Իրան:

Իմամի՝ Իրան մուտք գործելուց 10 օր անց, փետրվարի 11-ին,  Իրանի իսլամական փառահեղ հեղափոխությունը հաղթանակեց:

Ուստի ամեն տարի, իրանական բահման ամսի 12-ից՝ իմամ Խոմեյնու Իրան ժամանելու օրից  22-ն ընկած տասնօրյակն անվանվել է Իրանի իսլամական հեղափոխության «Այգաբացի տասնօրյակ» կամ «Ֆաջրի տասնօրյակ» և ամեն տարի այդ օրերին, Իրանում տեղի են ունենում տոնական միջոցառումներ:  

Այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, միջոցառումը տեղի կունենա ստեղծագործական հատուկ ծրագրերի իրականացմամբ:

Պիտակ