ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Գազայում ցեղասպանության դեմ համաշխարհային դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Գազայում ցեղասպանության դեմ համաշխարհային դիրքորոշում որդեգրելու անհրաժեշտությունը։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Կոլումբիայում կայացած COP16 կենսաբազմազանության համաժողովի շրջանակներում, Անտոնիո Գուտերեշը հայտարարել է․ «Եթե համաշխարհային հանրությունն ընդհանուր դիրքորոշում չորդեգրի Գազայի ցեղասպանության նկատմամբ, Թել Ավիվը կշարունակի այն»։
Գուտերեշի հայտարարությունը հնչել է երեքշաբթի օրը Բեյթ Լահիայի վրա Սիոնիստական ռեժիմի դաժան հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել է առնվազն 93 մարդ։
Միևնույն ժամանակ, զեկույցների համաձայն՝ Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալները խիստ կրճատվել են, հասնելով նվազագույնի։ Այդ հանգամանքը հիմք է տվել մտածելու, որ որ Իսրայելը ցանկանում է այդպիսով Գազայի հատվածից վտարել մնացած պաղեստինցիներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դա կարող է հետապնդել պաղեստինցիներին Գազայից հեռացնելու և ուրիշների կողմից այն գրավելու նպատակ։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Սիոնիստական ռեժիմը ավերիչ պատերազմ է սկսել Գազայի հատվածում, որի հետևանքով նահատակվել են ավելի քան 43 հազար պաղեստինցիներ, այդ թվում՝ հազարավոր կանայք ու երեխաներ։